Թրամփը սպառնում ա ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն։
Ու՞մ բերանից կարող ա նման սպառնալիք դուրս գալ, թեկուզ և ալեգորիկ իմաստով՝ իհարկե, մեկի, որը բացարձակապես գաղափար չունի, թե ինչ ա քաղաքակրթությունը, չգիտի, թե հազարավոր տարիների ընթացքում ինչ գնով ա ստեղծվել քաղաքակրթությունը, չի հասկանում, որ քաղաքակրթությունը մարդ արարածի ամենամեծ նվաճումն ա։ Նման բան ասողը բացարձակապես կապ չունի քաղաքակրթության հետ, այսինքն՝ վայրենի ա։
Բայց ո՞վ ա վայրենուն էդ ուժը տվել, որ կարողանա քաղաքակրթություն ոչնչացնել։ Ո՞վ ա կապիկի ձեռքը ռումբ տվել։
Վայրենիներ ու խելագարներ բոլոր ազգերի մեջ էլ կան։ Բնությունը ոչ մի ազգի չի զրկել էդ բազմազանությունից՝ ամեն ազգի մեջ էլ կան և՛ հերոսներ, և՛ վախկոտներ, և՛ իմաստուններ, և՛ հիմարներ, և՛ սրբեր, և՛ տականքներ, և՛ խելացիներ, և՛ գժեր։ Ազգն ա որոշում ամեն մեկի տեղը։
Մի՞թե աշխարհի ամենաբարեկեցիկ երկրի բնակչությունն էդ աստիճանի հուսահատության ա մատնված իր կենցաղային դժվարություններից, որ վայրենի խելագարին ա վստահել իր ճակատագիրը։ Ո՞նց կարող էր էդ մարդը երկրի ղեկավար դառնալ, էն էլ՝ երկրորդ անգամ, երկրորդ անգամ...
Հենրիկ Պիպոյան